ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԳԵՆԵՏԻԿ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՀԱՐՑԸ

20-ամյա անհաջող փորձերից հետո գենետիկ թերապիայի ոլորտը գրեթե մոտենում է իր նպատակին, այն է՝ ընթացակարգային հաստատման:

Եվրոպական դեղորայքների գործակալությունը Եվրոպական հանձնաժողովին երաշխավորել է հազվադեպ գենետիկ հիվանդություն բուժող թերապիան, նշված է գործակալության կայքէջում: Եթե Հանձնաժողովը հետևի խորհրդին, ապա սա առաջին օրենսդրական նախադեպը կլինի Արևմտյան աշխարհում, որով կթույլատրվի գենետիկ դեղամիջոց կիրառել: Սա կարող է մեծապես նպաստել բժշկության այս ոլորտին, որը երկար ժամանակ պայքար է մղում վստահության ձեռքբերման և ֆինանսավորում ստանալու համար:

21.07.2012