Կառուցվել է աշխարհում ամենափոքր տունը

Բեռլինաբնակ ճարտարապետ Վան Բո Լե-Մենցելը կառուցել է աշխարհի ամենափոքր տունը, որ զբաղեցնում է ընդամենը 1քառակուսի մետր տարածք: Ինչպես այս առթիվ նշել է ինքը Լե-Մենցելը՝ «Ինձնից բացի ուրիշ ոչ մեկ չի կարող որոշումներ կայացնել ինձ պատկանող այս 1 քմ վերաբերյալ: Սա աշխարհում այն միակ քառակուսի մետր տարածքն է, որտեղ միայն ես կարող եմ որոշել, թե պատուհանը որ ուղղությամբ պետք է նայի, որ ուղությամբ դուռը պետք է բացվի և ինչպիսի հարևաներ ունենալ»:

Լե-Մենցելի նման եռանդը նմանատիպ տուն կառուցելու շուրջ հասկանալի է դառնում, եթե հաշվի առնենք, որ նա լքել է իր հայրենիք Լաոսը և որպես փախստական բնակություն հաստատել Գերմանիայում: Այդ օրից ի վեր նա զբաղվել է այս խնդրով:

Երիտասարդ այս ճարտարապետն իր մտահղացումը կարողացել է կյանքի կոչել շնորհիվ BMW-ի Գուգենհայմ լաբարատորիայի շնորհիվ:

Լե-Մենցը հրավիրում է բեռլինաբնակներին միանալ իրեն՝ նման տնակների կառուցման գործում՝ իր վրա վերցնելով շինանյութերի ծախսերն այնքան ժամանակ, ինչքան նրանք թույլ կտան, որ լաբարատորիան վարձակալության տա դրանք:

Նման տուն վարձակալող ցանկացողները պետք է պատրաստեն  1 եվրո՝ մեկ օրվա համար և շտապեն, քանի որ վարձակալության հանձնելու ակցիան տևելու է մինչ հուլիսի 29-ը:

23.07.2012