ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ-ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ

Սպասվում է, որ մինչ 120 երկրների առաջնորդներ են հյուրընկալվելու այս տարի Լոնդոնում ընթացող Օլիմպիական խաղերին, ինչն աննախադեպ է Խաղերի պատմության մեջ: Սակայն կան որոշ առաջնորդներ, որոնք ԵՄ կողմից ձևակերպված լինելով որպես «ֆիզիկական անձինք» և «խիստ միջոցների ենթակա լինելով» ցանկալի հյուրեր չեն Միացյալ Թագավորությունում:  Նրանք են՝

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն, ում անձնագրային տյալները ներկայացնելիս նաև նշվում է պատճառը. «ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը խստորեն ոտնահարող գործողությունների համար»:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որին ԵՄ-ն իր սև ցուցակում բնութագրում է որպես «Եվրոպայի վերջին բռնապետ»:

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը, ում բնութագրում են որպես «ցուցարարների դեմ խիստ միջոցների կիրառման հեղինակ»: Նշվում է նաև, որ հավանական է Օլիմպիական խաղերում մասնակցությունից զրկեն Սիրիայի Ազգային օլիմպիական հանձնաժողովի ղեկավարին:

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, ով չնայած ԵՄ սև ցուցակում չէ, այնուամենայնիվ դեռ մայիսին նշել է, որ Միացյալ Թագավորությունն այնտեղ իր ներկայության հետ խնդիրներ ունի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դիվանագիտական  աղբյուրների փոխանցմամբ, ներկա չի գտնվի Խաղերին՝ Մեծ Բրիտանիայի հետ «բողոքների երկար ցուցակ» ունենալու պատճառով: Ենթադրվում է, որ նրա փոխարեն ներկա կգտնվի ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

25.07.2012