ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՍԻՐԱՀԱՐՆԵՐԻ ԱՅԳՈՒՄ

Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունն այսօր կնշի Օլիմպիական խաղերի բացումը Սիրահարների այգում ժամը 23:00-ին, հայտնում են դեսպանատնից: Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար: Մասնակիցները կլսեն դիջեյ Հակոբի կողմից հատուկ պատրաստված բրիտանական երաժշտության լավագույն ընտրանին, իսկ ուղիղ ժամը 24:00-ին այգում տեղադրված մեծ էկրանի միջոցով կմիանան Լոնդոն ու կդիտեն Օլիմպիական խաղերի մեկնարկը:
Սրանով սկսվում է Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կապակցությամբ Բրիտանական դեսպանատան կողմից նախատեսված միջոցառումների երկրորդ շրջանը:
Շաբաթ օրը՝ հուլիսի 28-ին Միացյալ թագավորության դեսպան Ջոնաթան Էյսը կայցելի Երևանի ծննդատներից մեկը և հատուկ Օլիմպիական նվերներ կմատուցի խաղերի բացման ժամին ծնված երեխաներին: Հուլիս 30-ին արդեն Կապանում դեսպան Էյվսը նվերներ կհանձնի Օլիմպիադայի բացման օրը լույս աշխարհ եկած նորածիններին:
Օգոստոսին ևս Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության դեսպանատունն իր գործընկերների հետ նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ՝ Օլիմպիական և Պարաօլիմպիկ խաղերի կապակցությամբ: