“ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԲԻԶՆԵՍ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՄ” ԼՈՆԴՈՆՈՒՄ

Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Կամերոնը վստահ է, որ տասնվեցօրյա Օլիմպիական խաղերով Լոնդոնը միլիարդավոր ֆունտերի արժողությամբ բիզնեսներ կգրավի դեպի Մեծ Բրիտանիա: Լոնդոնի Ուեսթ Էնդ թաղամասում գտնվող Լանքաստեր շինությունն այս օրերին կերպարանափոխվել է “Բրիտանական բիզնես դեսպանատան”: Այս կառույցի նպատակն է հեշտացնել բիզնես պայմանագրերի կնքումը և նպաստել հետընթաց ապրող բրիտանական տնտեսությանը առաջընթաց ապրել: