ԵԿԲ ՔԱՅԼԵՐԸ ԵՎՐՈՆ ՓՐԿԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագիի հավաստիացմամբ` “պետք է փրկել եվրոն` ամեն գնով”:

Այսօր առավոտյան տեղի է ունենում ԵԿԲ-ի խորհրդի նիստը, որից հետո պարզ կդառնա, թե կոնկրետ ինչ քայլեր են ձեռնարկվելու Եվրաճգնաժամի հաղթահարման ուղղությամբ:

Գերմանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության համաձայն` Դրագին մտադիր է օգտագործել ԵԿԲ-ի և Եվրոպական կայունացնող ֆոնդի ռեսուրսները` Իսպանիայի և Իտալիայի փոխառության տոմսերը գնելու նպատակով: Սակայն Գերմանիան մի քանի անգամ հաջորդաբար դեմ է եղել այդ գաղափարին:

02.08.2012