ԵՄ. 22 ՄԼՆ ԵՎՐՈ` ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

Եվրոպական հանձնաժողովն Արևելյան գործընկերներին ուղղված  2012թ.-ի Գործողությունների ծրագրի շրջանակում 22 մլն եվրո է հատկացնելու` տրանսպորտի և բնապահպանության խնդիրների բարելավման նպատակով:

ԵՄ պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն` բնապահպանության ոլորտում տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը միտված է ընդունող երկրներում խթանել “կանաչ տնտեսությունը”` բնությունը չաղտոտող տեխնոլոգիաների միջոցով կայուն արտադրանքի և սպառման գործընթացներին զարկ տալով:

03.08.2012