ՀՌԻՓՍԻՄԵ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆԸ ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԸ

Հայաստանի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը օլիմպիական բրոնզե մեդալ նվաճեց 75 կգ քաշային կարգի մրցաշարում:
Պոկում վարժությունում Հռիփսիմեն 128 կգ արդյունքով զբաղեցրեց չորրորդ տեղը: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 166 կգ, եւ երկամարտում հավաքելով 294 կգ, զբաղեցրեց երրորդ տեղը:

Սա Հայաստանի պատվիրակության առաջին մեդալն է 30-րդ Օլիմպիական խաղերում:

Ծանրամարտ, կանայք
+75 կգ քաշայաին կարգ

1. Լու Լու Չժոու (Չինաստան)՝ 333 կգ (146+187)
2. Տատյանա Կաշիրինա (Ռուսաստան)՝ 332 (151+181)
3. Հռիփսիմե Խուրշուդյան (Հայաստան)՝ 294 (128+166)