ՕԼԻՄՊԻԱԴԱ 2012. ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԵԴԱԼԸ ԲԵՐԵՑ

Օգոստոսի 5-ին Արսեն Ջուլֆալակյանը (74կգ) Լոնդոնի Օլիմպիական խաղերի հունա-հռոմեական ըմբշամարտում նվաճեց արծաթե մեդալ՝ եզրափակչում պարտվելով ռուս Ռոման Վլասովին:
Ավելի վաղ ՀՀ ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը կիսաեզրափակչում հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էմին Ահմադովի նկատմամբ:
Դրանից որոշ ժամանակ առաջ էլ ՀՀ ծանրամարտի ներկայացուցիչ Հռիփսիմե Խուրշուդյանը, ով հանդես է գալիս 75 կիլոգրամից բարձր քաշային կատեգորիայում, նվաճել է բրոնզե մեդալ:

06.08.2012