Օսկար Պիստորիուս. “Առանց ոտքերի ամենաարագավազ մարդը”

“Կոշիկ չունենալու պատճառով արտասվում էի այնքան ժամանակ, մինչև չհանդիպեցի մարդու, ով ոտքեր չուներ:”

Հին պարսկական ասացվածք

Լոնդոնյան ամպամած շաբաթ առավոտյան ժամը 10:35 պրոթեզային ոտքերով հարավաֆրիկացի մի վազորդ իր տեղը զբաղեցրեց ինչպես 6-րդ վազքուղում, այնպես էլ պատմության մեջ: 400 մետր մրցավազքում մրցող մյուս բոլոր վազորդները երկու ոտք ունեին, մինչդեռ Պիտորիուսը՝ ոչ մեկը:

25-ամյա Պիստորիուսը ծնվել է առանց ծնկների և կրունկի միջև գնտվող ոսկորի, որն էլ հետծննդյան շրջանում՝ 11-րդ ամսին, հանգեցրել է ոտքերի անդամահատման: Նրա մայրը ջանք ու եռանդ չի խնայել, որպեսզի որդին ոչնչով չտարբերվի: Երբ մայրն Օսկարի եղբորն ասում էր հագնի կոշիկները, ապա Օսկարին՝ ոտքերը հագնի:

“Ես մեծացել եմ չմտածելով, որ որևէ անկարողություն ունեմ”, – ասում է Պիստորիուսը: “Ես մեծացել եմ այն համոզմամբ, որ ուղղակի տարբեր տեսակի կոշիկներ ունեմ: Ես ուղղակի սպորտով էի զբաղվում. դեռևս դպրոցական վաղ տարիքից ես առանձակի առաջադիմություն չունեի ուսման մեջ, և սպորտն այն միակ բանն էր, որ շատ էի սիրում”:

Հարավաֆրիկացի Օսկար Պիստորիուսն առաջին կրկնակի անդամալույծն է, ով շաբաթ օրը մրցակցության դուրս եկավ Օլիմպիական խաղերի հարթակ: Նա մեծ խանդավառությամբ էր վազում և վազելիս բավականին վստահ տեսք ուներ կիսաեզրափակչին մասնակցելու որակավորման մրցույթին: Նա գրանցեց 45.44 վայրկյան արդյունքը:

Եթե Օլիմպիական խաղերի իմաստն է ի ցույց հանել այն, ինչին մարդն ընդունակ է, ապա Պիստորիուսը բարեհաջող կատարեց այդ հանձնարարությունը: Նա աշխարհին ցույց տվեց որ մեր թուլությունները կարող են մեր ուժեղ կողմը դառնալ, և որ աշխատասիրությունն ու համառությունը միշտ հաղթանակով են պարգևատրվում: Իսկ հաղթանակը ոչ թե մարմնի մկաններից է կախված, այլ հոգու մկաններից՝ տոկուն, պարտության հանդեպ անզիջում, քեզ հայտնի ցանկացած թերությունից երբեք թևաթափ չլինող:

Եթե հպանցիկ հայացք նետենք պատմությանն, ապա շատ “Օսկարներ” կգտնենք, որ համառել և հաջողության են հասել՝ ի հեճուկս իրենց առջև ծառացած լրջագույն խոչընդոտների: Իսպանացի նկարիչ Ֆրանսիսկո Գոյան տառապում էի այնպիսի հիվանդությունից, որը նրան 46 տարեկան հասակում լսողության կորստի հասցրեց: Սակայն նա շարունակեց ստեղծել 19-րդ դարի Իսպանիայի լավագույն գործերը: Հայտնի մաթեմատիկոս և ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնին դպրոցական տարիներին մաթեմատիկան և գրավոր խոսքը դժվար էին տրվում, սակայն նա չհանձնվեց և հետագայում դարձավ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած ամենահայտնի գիտնականներից մեկը: Իսկ անգլիացի բանաստեղծ Ջոն Միլթոնը կուրացավ 43 տարեկանում, սակայն դա նրան ետ չպահեց իր ամենահայտնի “Կորուսյալ դրախտ” դյուցազներգությունն արարելուց: Եվ վերջապես, գրեթե ամբողջովին լսողությունից զրկված Լյուդվիգ վան Բեթհովենը ստեղծում էր իր հանճարեղ աշխատանքները, որոնց թվում են իր վերջին հինգ դաշնամուրային սոնատաները, 9-րդ սիմֆոնիան և վերջին հինգ լարային քառյակը:

Այս ցուցակն անվերջ է: Նրանց ցուցակը, ովքեր համառել են և երբեք չեն ընկճվել իրենց երազանքին հասնելու ճանապարհին: Նրանց օրինակներն առկա են, որպեսզի մեզ ոգեշնչեն այդ ցուցակում հաջորդ անունը դառնալու՝ ի հեճուկս մեր ձախողումների, ի հեճուկս մեր թվացյալ թուլությունների և ի հեճուկս ամբոխի՝ “դու երբեք չես հասնի դրան” բացականչությունների: Մեզ միայն մնում է ԵՐԱԶԵԼ, ՇԱՏ ՑԱՆԿԱՆԱԼ և ՀԱՄԱՐՁԱԿՎԵԼ, այնպես ինչպես Օսկարն արեց…

Օսկարի անդամահատումից հինգ ամիս առաջ նրա մայրը

որդու համար նամակ էր գրել, որ չափահաս դառնալուց հետո կարդա:

“Իսկական ձախողակը երբեք նա չէ, ով վերջնակետին վերջինն է հասնում,

բայց նա, ով իր համար մի կողմ է քաշված, ով անգամ չի էլ փորձում մրցել”:

Պատրաստեց Գայա Սարգսյանը