
ԲՐԻՍՏՈԼ. ՕԴԱՊԱՐԻԿՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
Բրիտանական Բրիստոլ քաղաքում, Աշթոն Քորթի բլուրների վրա տեղի ունեցավ Օդապարիկների 34րդ միջազգային փառատոնը: Երկրի տարբեր մասերից կես միլիոն բնակիչների գրավող այս միջոցառումը մեծ ժողովրդկանություն է վայելում,: Այս տարի միջոցառումն անցկացվեց օգոստոսի 9-12:
Տարաչափ և տարաբնույթ 100 օդապարիկ այցելուների համար մի անմոռանալի ներկայացում ապահովեցին:
1978 թվականից ի վեր՝ այս տոնը դարձել է Բրիստոլ քաղաքի այցետոմսը և Միացյալ Թագավորության լավագույն հինգ բացօթյա միջոցառումներից մեկը:
Այս տարի ուրբաթ երեկոյան հրավառություն և գունավոր ծուխ բաց արձակող երկու ինքնաթիռ մի անմոռանալի գիշերային ներկայացում ցուցադրեցին:
250 կրպակներ, տեղական և միջազգային սննդամթերքի տաղավարներ, տոնավաճառ և տարաբնույթ այլ զվարճանքներ ամփոփեցին փառատոնը:
14.08.2012