ՖՐԱՆՍԻԱ. ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ 16 ՈՍՏԻԿԱՆ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Ամյեն փոքրիկ քաղաքում բախում է տեղի ունեցել տեղաբնակների և ոստիկանների միջև:
Երկրորդ գիշերն անընդմեջ խանութների վրա հարձակում գործող և մեքենաներ այրող մոտ 100 երիտասարդներին կարգի հրավիրելու արդյունքում 16 ոստիկան է վիրավորվել: EuroNews-ի հաղորդմամբ՝ Ամյենի աղքատ թաղամասերի բնակիչների, որոնք մեծ մասամբ իմիգրանտներ են, զայրույթի պատճառ են հանդիսացել ավելի վաղ իրավապահների կողմից իրականացված ստուգումները:

15.08.2012