ԾԱՂԿԱՅԻՆ ԳՈՐԳ 2012

Բնական ծաղիկներից հայտնի գորգը հերթական անգամ զարդարել է Բրյուսելի գլխավոր հրապարակը:

Այն Բելգիայի մայրաքաղաքում պատրաստվում է երկու տարին մեկ անգամ: Այս տարի գորգի ընդհանուր մակերեսը ավելի քան 2 հազար քառ. մետր է: Գորգը պատրաստելու համար մի քանի հարյուր հազար ծաղիկ է աճեցվել:

Ֆլորիստների աշխատանքով կարելի է հիանալ ընդամենը հինգ օր, քանի որ ծաղիկներն այդ ընթացքում թառամում են: Բրյուսելի գլխավոր հրապարակը թարմ ծաղիկների գորգով նկարազարդելու ավանդույթի սկիզբը դրվել է 1971 թվականին:

Այս տարի գորգը նվիրված է աֆրիկյան մոտիվներին և բաղկացած է Կոնգոյի, Եթովպիայի, Բոտսվանայի ժողովրդների նկարած գործերից:

Կարող եք հետևել գորգին վեբկամի միջոցով