ԿՅԱՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԵՎՐՈՊԱՅՈՒ՞Մ

Ամերիկյան Yahoo համացանցային հսկան հրապարակել է թոշակի անցնելուց հետո այցելելու հինգ երկրների ցուցակ: Ցուցակում տեղ են գտել Ֆրանսիան, Իտալիան, Իռլանդիան, Իսպանիան և Խորվաթիան: Վերջինս առաջին անգամ է նման վարկանիշային աղյուսակում: Ինչպես նշում են Yahoo-ի մասնագետները. “Չնայած Խորվաթիայի անսովոր և բարդ պատմությանը՝ մարդիկ այստեղ բաց են և ընկերասեր: Բացի այդ այստեղ հիասքանչ բնություն է”:
Հատուկ առանձնացվում է խորվաթական Իստրիա թերակղզին:
16.08.2012