Բելկան ու Ստրելկան, միակողմանի ճանապարհներ, չիփսեր, Սերժ Թանկյան….

Այս շաբաթը լեցուն է այնպիսի իրադարձություններով, որոնք ամրագրվել են եվրոպական, համաշխարհային և, ինչու չէ նաև, հայկական ժամանակագրության և պատմության մեջ:

Արդեն ավանդություն դարձած մոտեցմամբ սկսենք ժամանակի մեջ մեր ճամփորդությունը մեր մայրցամաք Եվրոպայից, այնուհետև շրջայց կատարենք հիշարժան դեպքերով աշխարհի այլ հատվածներ, վերջում վերադառնալով` ամփոփենք հաջորդ շաբաթ հայկական իրականության հիշատակման արժանի իրադարձություններով:

Եվրոպական պատմագրությունից բացումը կատարենք Կարլ Գեգենբաուերի ծնունդով: 1826թ.-ի օգոստոսի 21-ին ծնված գերմանացի այս գիտնականը հայտնի է համեմատական անատոմիան շեշտադրող իր ուսումնասիրություններով, որոնք նրան Եվրոպայում էվոլյուցիայի տեսության ամենանվիրյալ ջատագովներից մեկն են դարձնում: Էմբրիոլոգիայում կատարած իր հետազոտությունների արդյունքում նա հանգել է այն եզրակացությանը, որ բոլոր տեսակի ձվերը պարզ բջիջներ են: Նրա այս հետազոտությունները մեծ ներդրում են ունեցել էվոլյուցիոն տեսության զարգացման գործում:

Քչերին է, միգուցե, հայտնի, որ առաջին միակողմանի ճանապարհները կառուցվել են Լոնդոնում, այն էլ 1617թ.-ի օգոստոսի 23-ին: Ճանապարհային այս նորամուծությունն իրականացվեց մի շարք կառքերի առաջացրած երթևեկության կոպիտ խախտումները կարգավորելու նպատակով:

1913թ.-ին Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացած ֆրանսիացի ֆիզիոլոգ, բակտերիոլոգ և պաթոլոգ Շարլ Ռիշեն ծնվել է 1850թ.-ի օգոստոսի 26-ին: Նրան է պատկանում “անաֆիլաքսիս” տերմինը, որն իր` ծովային հողմածաղիկներիթույնի երկրորդ պատվաստումը պաշտպանություն ապահովելու փոխարեն հանգեցնում է շան մահվան: Տերմինը թարգմանաբար նշանակում է նշանակում է “պաշտպանության դեմ”: Ռիշենի այս հայտնագործությունը մեծապես նպաստել է պատվաստումներին հաջորդող ալերգիկ ռեակցիաների, բարձր ջերմությունների և ասթմայի մասին գիտելիքների զարգացմանը:

Մեր հաջորդ նպատակակետ հասնելու համար տարածությամբ երկար ճամփորդել հարակավոր չէ, փոխարենը ժամանակատար է` կանգառը` Խորհրդային Միություն: 1960թ.-ի Օգոստոսի 20-ին մեր Երկիր են վերադարձել հայտնի Բելկան և Ստրելկան`ուղեծիր ուղևորված ռուսական շների զույգը: Օգոստոսի 19-ին ռուսական “Կորաբլ-Սպուտնիկ-2”-ով տիեզերք բաց թողնված կենդանիներից միայն այս երկուսին է հաջողվել ողջ և առողջ ետ վերադառնալ:

Հաջորդ նպատակակետը` Միացյալ Նահանգներն են: Ասում են, որ գրեթե բոլորի կողմից ատ սիրելի կորտոֆիլի չիփսերն առաջին անգամ պատրաստվել են հենց ԱՄՆ-ում 1853թ.-ին, ենթադրաբար, օգոստոսի 23-ին: Խոհարար Ջորջ Կրումը Նյու Յորքում գտնվող Սարագոտա Սպրինգզում իր ռեստորանում սպասարկելիս է լինում հայտնի ամերիկացի գործարար Կորնելիուս Վանդերբիլտին: Վերջինս, դժգոհելով տապակած կարտոֆիլների հաստությունից, ետ է ուղարկում պատվերը: Զայրացած խոհարարը սկսում է կարտոֆիլն այնքան բարակ կտրատել, որ արդյունքում խրթխրթան են տապակվում: Վանդերբիլտին շատ են դուր գալիս այս “Սարագոտայի չիփսերը” և դրանք այդ օրվանից ի վեր մեծ տարածում են գտնում:

Այժմ վերադառնանք հայկական իրականություն և հիշեցնենք ռոքի սիրահար և Սերժ Թանկյանի գործունեության հավատարիմ հետևորդներին չմոռանալ օգոստոսի 21-ին շնորհավորել ամերիկահայ ռոք-երաժիշտ-երգահանին ծննդյան 45-րդ տարելիցի կապակցությամբ: Երբեմնի հայտնի System of a Down խմբի սոլիստներից Թանկյանը ճանաչվել է աշխարհի 26-րդ լավագույն մետալիկ ոճի վոկալիստ: Թանկյանը նաև ակտիվ գործունեություն է ծավալել և շարունակում է ծավալել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:

Նշենք նաև, որ 1991թ.-ի օգոստոսի 23-ին էր, որ Հայաստանը դուրս է գալիս Խորհրդային Միության կազմից, և քաղաքական հորիզոնում ուրվագծվում է Հայաստանի Երրորդ Հանրապետությունը:

“Արմեդիա” ՏՎԳ

20.08.2012