ԻՏԱԼԻԱ. Ք.Ա. V ԴԱՐԻ ԲՐՈՆԶԵ ԱՌՅՈՒԾ ԵՆ ԳՏԵԼ

Իտալիայի Կալաբիա շրջանում ծովից սուզորդները բրոնզեձույլ առյուծի ոսկեզօծ քանդակ են հայտնաբերել: Բացի այդ, զուզորդները վստահեցնում են, որ ծովի հատակին խորտակված նավի մասունքներ են նկատել:
Նշենք, որ այս նույն վայրից է, որ 1972թ.-ին ջրից Ք.Ա. 5-րդ դարին պատկանող երկու բրոնզաձույլ քանդակներ են դուրս բերել, որոնք “Ռիաչեյի բրոնզ” անվանումն են ստացել: Այս քանդակները վերջին 100-ամյակների ընթացքում հնէագիտական ամենանշանակալի գտածոներն են համարվում:
22.08.2012