ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԲԱՐՁՐԱՆԱ 18 000 ԵՎՐՈՅՈՎ

Գերմանիայի նախագահ Յոհիմ Գաուկի աշխատավարձը կավելացնեն 18 հազար եվրոյով, որից հետո կբարձրացվեն երկրի նախկին ղեկավարներին հատկացվող թոշակները:
2013թ.-ի բյուջետի նախագծի համաձայն` Գերմանիայի գործող նախագահն այսուհետ տարեկան 199 հազար եվրոյի փոխարեն կստանա 217 հազար եվրո աշխատավարձ: Այս առաջարկով բարձրացվելու են նաև երկրի նախկին նախագահների թոշակները:
Այս նախագիծն արժանացել է մի շարք փորձագետների քննադատությանը:
22.08.2012