ՀԱՄԲՈՒՐԳԸ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ Է ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՏ

Համբուրգի կառավարությունը համաձայնագիր ՝է ստորագրել քաղաքի մահմեդական համայնքի հետ, որը կապահովի իսլամական տոների, դպրոցական կրոնական դասընթացների և հուղարկավորության իրավունքները: Այս համաձայնագիրն առաջինն է Գերմանիայում:
“Այս քայլը պետք է շատ հանգիստ ընդունվեր, սակայն այն բավականին աղմուկ բարձրացրեց”, – նշեց Համբուրգի քաղաքապետ Օլաֆ Շոլցը: “Սա առաջին համաձայնագիրն է Գերմանական պետության և մահմեդական համայնքի միջև և ազդանշան է այն մասին, որ մենք պատրաստ ենք համագործակցել:”
11-էջանոց համաձայնագիրը, որը դեռ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, կոչված է կարգավորելու կրոնական ազատությունները, դպրոցական դասընթացները և հուղարկավորության արարողությունը: Այս համաջայնագրի շուրջ քննարկումները սկսվել էին 2007 թվականից:
Ըստ համաձայնագրի` Համբուրգի իշխանությունները հռչակելու են “Զոհաբերության տոնը”, Ռամադանի ավարտը և Սգի օրը պաշտոնապես ճանաչված տոներ:

Մահմեդականներին այդ օրերին թույլ է տրվելու արձակուրդ վերցնել, իսկ երեխաներին՝ մնալ տանն այնպես, ինչպես քրիստոնյաներն են տոնում եկեղեցական տոները: Սա նշանակում է, որ նրանք կունենան իրավունք այդ օրը որպես արձակուրդ վերցնելու, կամ չաշխատելու՝ մեկ այլ օրվա փոխարեն:
Ըստ համաձայնագրի իսլամական համայնքը նաև իրավունք կունենա իր կարծիքը հայտնել դպրոցական կրոնի դասերի կառուցվածքի վերաբերյալ:
Նմանատիպ համաձայնագրեր կնքվել են նաև քաղաքի բողոքական և կաթոլիկ եկեղեցիների հետ 2005 թվականին, իսկ հրեական համայնքի հետ՝ 2007 թվականին: