ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՇԱԲԱԹ ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ

Այսօրվանից Ստոկհոլմում մեկնարկել է Ջրի համաշխարհային շաբաթը, որը կտևի մինչ օգոստոսի 31-ը: Ամենամյա այս միջոցառումը կազմակերպվում է 1991թ.-ից ի վեր և ուղղված է համաշխարհային ջրի խնդիրների քննարկմանը:

Ստոկհոլմի Ջրի միջազգային ինստիտուտի կողմից կազմակերպվող Ջրի համաշխարհային շաբաթը յուրաքանչյուր տարի համաշխարհային ջրին առնչվող որևէ կոնկրետ խնդիր է սահմանում և անդրադառնում դրանց սեմինարների, ցուցահանդեսների և ուսումնասիրությունների նպատակով կատարած այցելությունների միջոցով: Միջոցառման այս տարվա թեման “Ջրի և սննդի անվտանգությունն է”:

27.08.2012