ԵՎՐԱՎԵԳԱՍ. ՄԱԴՐԻ՞Դ, ԹԵ ԲԱՐՍԵԼՈՆԱ

Լաս Վեգասի խոշորագույն ընկերություններից Sands Corp.-ի սեփականատեր և ԱՄՆ-ի երրորդ ամենահարուստ մարդը որոշել է Նևադա խաղասրահների համալիրի կրկնօրինակը կառուցել Իսպանիայում, սակայն կոնկրետ տեղի ընտրությունը տատանվում է Մադրիդի և Բարսելոնայի միջև: Զվարճությունների և գորժնական հանդիպումների համար նախատեսվող այդ հսկա համալիրը բաղկացած կլինի 12 հյուրանոցներից, 6 խաղասրահներից և մոտ 8100 հեկտար տարածության վրա կառուցված գոլֆի երեք դաշտերից:

Այս նախագծի կարևոր գործոններից մեկն այն է, որ կառուցվելիք Եվրավեգասը մոտ 6 միլիոն գործազուրկ ունեցող Իսպանիայում 250,000 աշխատատեղ կստեղծի: Չնայած տնտեսական դրական գործոնին, նախագիծն արժանացել է բազմաթիվ քննադատությունների, որոնք ընդգծում են դրա հասցնելիք վնասը հասարակությանը, էկոլոգիային և այլն:

29.08.2012