ՊԱՐԱՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ

XIV ամառային Պարաօլիմպիական խաղերի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում: Ներկայացումը կազմակերպիչներն անվանել են “Լուսաբանում”: Այն պատմել է Պարաօլիմպիական խաղերի ոգևորող բնույթի մասին, որը փոխում է մարդու հնարավորությունների մասին համընդհանուր պատկերացումը: Ներկայացմանը մասնակցել են 3000 ուղղաթիռներ, 100 կամավոր երեխաներ և 100 պրոֆեսիոնալ դերասաններ:

Պարաօլիմպիադան կտևի մինչև սեպտեմբերի 9-ը: Մրցումներին կմասնակցեն 4,2 հազար ատլետներ 165 երկրներից: Նրանք կմրցեն 20 մարզաձևերում:
30.08.2012