ԱՐՈՆՅԱՆԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Ստամբուլում մեկնարկած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականն այսօր մրցում էր Իսպանիայի հավաքականի հետ և հաղթանակ տարավ 2.5:1.5 հաշվով: Հայաստանի հավաքանը ներկայացված էր Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսեսյան, Գաբրիել Սարգսյան և Տիգրան Պետրոսյան կազմով և մեր տղաներից հաղթանակով պայքարն ավարտեց միայն Լևոն Արոնյանը, ով մրցում էր Ֆրանսիսկո Վալեխոյի հետ: Մեր մյուս տղաները պայքարն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

Հիշեցնենք, որ 1-ին տուրում Հայաստանը 3:1 հաշվով հաղթանակ էր տարել Բոլիվիայի, իսկ 2-րդ տուրում՝ 4:0 հաշվով Բանգլադեշի հավաքականի նկատմամբ:
Հիշեցնենք նաև, որ Ստամբուլում Շախմատի համաշխարհային օլիմպիադան մեկնարկել է օգոստոսի 27-ին և կտևի մինչև սեպտեմբերի 10-ը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը օլիմպիական չեմպիոնի կոչումը արդեն իսկ երկու անգամ նվաճել է. 2006 թվականին Իտալիայի Թուրինում և 2008 թվականին Գերմանիայի Դրեզդենում: 2010թ. ՌԴ Խանտի-Մանսիյսկ քաղաքում անցկացված առաջնության ժամանակ մեր հավաքականը դուրս մնաց լավագույն եռյակից:

31.08.2012