ՂՀ-ՀՀ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 20-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Այս շաբաթ Երևանը հյուրընկալեց Ղազախստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Օգոստոսի 27-31 Երևանում անցկացվում էր Ղազախստանի ֆիլմերի օրեր, որը կազմակերպել են Հայաստանում Ղազախստանի դեսպանատունը, Ղազախֆիլմը և Հայաստանի Ազգային կինոկենտրոնը՝ Հայաստանում ՎՏԲ բանկի օժանդակությամբ: Հայաստանյան հանդիսատեսի ուշադրությանը ներկայացվեցին Ղազախական լավագույն հինգ ֆիլմերի ընտրանին :

Օգոստոսի 29-ին «Ղազախստանի և Հայաստանի միջև համագործակցության և փոխըմբռնման 20 տարիներ» խորագրով կոնֆերանս տեղի ունեցավ Երևանի «Անի պլազա» հյուրանոցում: Կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեցին երկկողմ հարաբերությունների վերաբերյալ լուսանկարների շարք:

Իսկ օգոստոսի 30-ին Ղազախստանի դեսպանատունը օաշտոնական ընդունելություն էր կազմակերպել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում: Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, դիվանագետներ, վերլուծաբաններ և շատ ուրիշներ:

Միջոցառումների երկկողմ ելույթներում ընդգծվեցին Ղազախստան-Հայաստան հարաբերությունների կարևորությունն ու համագործակցության շարունակականության անհրաժեշտությունը:

31.08.2012