
Շ.ՔՈՉԱՐՅԱՆ.ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՍՏՎԵՐ ԳՑԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎՐԱ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանել է “Արմենպրես” գործակալության հարցին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը:
“Արմենպրես”. Ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտոնական Բաքվի փորձերը արդարացնելու Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին Ադրբեջանի նախագահի հրամանագիրը Դատապարտված անձանց փոխանցման վերաբերյալ 1983թ. Ստրասբուրգի կոնվենցիային համապատասխանությամբ:
Շավարշ Քոչարյան. Բաքվի փորձերը Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելը արդարացնելու Ստրասբուրգի կոնվենցիայի դրույթներով անհիմն են և նույնքան հրեշավոր, որքան ցմահ դատապարտված մարդասպանին ազատ արձակելն ու մեծարելը: Ադրբեջանի ղեկավարության այս աղաղակող արարքը հակասում է ոչ միայն Կոնվենցիայի հումանիստական նպատակներին, այլ նաև մարդու իրավունքների եվրոպական համակարգի ոգուն:
Դատապարտված են Ադրբեջանի ճիգերը ստվեր գցելու միջազգային իրավական նորմերի վրա և հարմարացնելու դրանք սեփական մարդատյաց, ռասիստատկան “արժեհամակարգին”: Դրանք միայն հավասարեցնում են նողկալի մարդասպանին նրան հերոսացնող Ադրբեջանի ղեկավարների հետ:
03.09.2012