ԵՄ-Ն ՆՈՒՅՆՊԵՍ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՄԱՐԴԱՍՊԱՆԻ ՀԵՐՈՍԱՑՄԱՄԲ

Երեկ Եվրամիությունն իր մտահոգությունն է հայտնել, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներում շնորհելու կապակցությամբ:  Նամն հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հատուկ բանագնաց, ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի խոսնակ Մայա Կոչիյանչիչը։

Խոսնակն ընդգծել է, որ իրենք ուշադրությամբ հետևում են այս իրադրությանը և առավել շատ տեղեկատվություն ստանալու նպատակով կապի մեջ են համապատասխան կողմերի հետ: «Մենք հատկապես մտահոգված ենք այն հնարավոր ազդեցությամբ, որ կարող է ունենալ այս զարգացումը տարածաշրջանի վրա, այդ իսկ պատճառով կոչ ենք անում Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածություն ցուցաբերել տեղում և հրապարակային հայտարարություններում՝ խուսափելու համար այս իրավիճակի լարվածության սրացումից», -նշված է Կոչիյանչիչի հայտրարության մեջ։

Լրագրողների հարցերին ի պատասխան ԵՄ ներկայացուցիչը հավելել է. «Մենք այս պահին կապի մեջ ենք նաև Հունգարիայի իշխանությունների հետ՝ տեղեկատվության փոխանակման համար, սակայն, չի բացառվում, որ այդ հարցը քննարկվի նաև Եվրամիության անդամ երկրների մակարդակով, Եվրամիության դեսպանների՝ վաղը (այսօր) Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ»:

04.09.2012