ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, պաշտոնական այցով ժամանում է Հայաստան: Այցի շրջանակներում նա կհանդիպի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Նշենք, որ Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մտադիր են դիմավորել բողոքի ցույցերով: Ցույցն ամենայն հավանականությամբ կանցկացվի նախագահի նստավայրի առջև: Այն կապված է ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստի հետ, ով սպանել է հայ սպա Գուրգեն Մարգարյանին Բուդապեշտում իրականցվող ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ: Ցույցի մասնակիցները կոչ են անում Ալյանսին հստակ արտահայտել իր դիրքորոշումը՝ կապված այդ հարցի հետ:

05.09.2012