AMNESTY INTERNATIONAL ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՅԼՈՎ

 Amnesty International կազմակերպությունը մտահոգված է, որ Սաֆարովի արտահանձնումից հետո Ադրբեջանի կառավարության գործողությունները կարող են ընկալվել որպես էթնիկական հողի վրա բռնության խրախուսում։

Կազմակերպությունը մտահոգված է, որ այս գործողությունները ադրբեջանցիների եւ հայերի միջեւ գոյություն ունեցող լարվածությունը կարող են սրել, եւ ընդլայնել էթնիկական հողի վրա հետագա բռնությունները։

«Սաֆարովին, որը իր իսկ խոստովանությամբ գլխատել էր մարդուն միայն նրա համար, որ հայ էր, ներում է շնորհվել, ապա ազատ արձակվելուց հետո մայորի կոչում տրվել։

Ներումով, ապա եւ Ռամիլ Սաֆարովին խրախուսելով նախագահ Ալիեւը ադրբեջանցիներին հասկացրել է, որ հայերի դեռ բռնությունները ոչ միայն ընդունելի, այլեւ խրախուսելի են։

Ադրբեջանի կառավարությունը պետք է չեղյալ հայտարարի Սաֆարովին տրված պարգեւները եւ հրապարակավ դատապարտի էթնիկական հողի վրա բռնությունները։

Հայաստանի կառավարությունը եւս պետք է հասկացնի, որ էթնիկ ադրբեջանցիների նկատմամբ վրեժն անընդունելի է»,- ասած է Amnesty International- ի հայտարարության մեջ։

06.09.2012