ՇԱԽՄԱՏԻ ՕԼԻՄՊԻԱԴԱ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱՎ

Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում լրացուցիչ ցուցանիշներով ՀՀ շախմատի հավաքականը նվաճեց հաղթողի կոչումը:

Վերջին՝ 11-րդ փուլում, հայ շախմատիստների կվարտետը, որը գլխավորում էր Լևոն Արոնյանը, հաղթանակ տարավ հունգարացիների նկատմամբ 2,5:1,5 հաշվով: Հունգարիայի դեմ պայքարում հաղթական միավորը մեր թիմին բերեց Սերգեյ Մովսեսյանը:

Հավաքելով 19 միավոր՝ ՀՀ հավաքականը նվաճեց առաջին տեղը: Ռուսաստանի հավաքականը, որը նույնքան միավոր էր հավաքել, որքան հայերը, այլ ցուցանիշներով զբաղեցրեց երկրորդ տեղը: Երրորդ տեղում 18 միավորով հայտնվեցին Ուկրաինայի շախմատիստները:

Սա հայ շախմատիստների թվով երրորդ հաղթանակն էր Շախմատի համաշխարհային օլիմպիադայում: Առաջին երկուսը եղել են Թուրինի և Դրեզդենի առաջնություններում, համապատասխանաբար 2006 և 2008թթ.:

 10.09.2012