«Բիզնես լրագրություն» սեմինար «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամի հետ

Մեծ Բրիտանիայի «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամը Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանի Բիզնես դպրոցի (www.bs.rau.am) հետ համատեղ հնարավորություն է տալիս Հայաստանի և հարևան երկրների լրագրողներին մասնակցելու «Բիզնես լրագրություն» սեմինարին:
Այն կվարեն բրիտանացի թրեյներներ` ֆինանսական թեմաներով սեմինարների մասնագետ, խմբագիր Թոմաս Ատկինսը և Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի և Աֆրիկայի ֆինանական շուկաների մասնագետ, խմբագիր Նայջել Ստեֆենսոնը:

Սեմինարը տեղի կունենա Երևանի Հայ-Ռուսական (Սլավոնական) պետական համալսարանում, հոկտեմբերի 1-5-ը:

Կարող են մասնակցել գործող լրագրողները, որոնք ունեն երկու տարվա աշխատանքային փորձ լրատվամիջոցներում:

Սեմինարի լեզուն անգլերենն է:

Ցանկացողները պետք է ներկայացնեն.
•    Ինքնակենսագրություն (անգլերեն),
•    Նամակ «Ինչու եմ ցանկանում մասնակցել այս սեմինարին» վերնագրով (առավելագույն 250 բառ, անգլերեն),
•    Վերջին հրատարակած երկու նյութերը բիզնեսի թեմայով:

Սեմինարն անվճար է: Մասնակիցները իրենց հետ պետք է բերեն նոութբուք, քանի որ աշխատանքային գործընթացը հիմնված է գործնական աշխատանքների վրա:

Դասընթացի վերջում մասնակիցներին կտրվի «Թոմսոն Ռոյթերս» հիմնադրամի վկայական: Այն մասնակիցները, որոնք պարտաճանաչ չեն հաճախի դասընթացին, չեն ստանա վկայականը:

Հայտերի վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է, 2012թ.: Հայտերը ուղարկեք admission@bs.rau.am էլ. փոստին, «Reuters training» վերնագրով:
Հարցերի դեպքում զանգահարեք +374 10 267-491, 093 844-764:

Թոմսոն Ռոյթերսը (www.Reuters.com) աշխարհի ամենահին և ամենամեծ միջազգային մուլտիմեդիա լրատվական գործակալությունն է: