“Երիտասարդության ձայնը” ծրագիր (1-ին փուլ)

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացրեց “Երիտասարդության ձայնը” ծրագիրը: Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին դասընթացներ արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ և այլն):

Ծրագիրն անցակցվեց Հայաստանում (մարզերում և Երևանում) և Արցախում:

Ծրագրի նկարագրություն

Ծրագրի նպատակն էր արտաքին քաղաքական դիրքորոշումներին և մոտեցումներին լավատեղյակ և այս ոլորտում որակյալ կադրերի պատրաստումը ԼՂՀ-ում, ովքեր միջազգային հարթակներում կկարողանան իրենց տեղեկացվածությամբ զսպել հակահայկական շահերը: ԼՂՀ-ում հիմնվեց հետբուհական, այլընտրանքային կրթություն ապահովող կենտրոն երիտասարդ քաղաքագետների, միջազգայնագետների, լրագրողների, պատմաբանների համար, որտեղ ոլորտի հայտնի փորձագետների և վերլուծաբանների կողմից երիտասարդները լավագույնս կպատրաստվեին Հայաստանի և ԼՂՀ-ի արտաքին քաղաքականության, եվրաինտեգրման, եվրոպական իրավական, քաղաքական համակարգի տեղայնացման խնդիրների, եվրոպական արժեքների, մարդու իրավունքների, միջազգային կառույցներում Ղարաբաղյան խնդրի, բանակցային գործընթացի հեռանկարների թեմատիկայով:

Ծրագրի թեմաները

Ծրագրի թեմաները հետևյալն էին` ՀՀ արտաքին քաղաքականություն, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում,  բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ:

Ծրագրի լուսանկարներ

Ծրագրի գործընկերները

«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ-ն այս ծրագրի շրջանակում համագործակցել է «Արցախի ժողովրդական դիվանագիտության ինստիտուտ» ՀԿ-ի հետ ԼՂՀ-ում: Հայաստանում մեր ԶԼՄ դաշտի գործընկերն է եղել«Արմեդիա» տեղեկատվական, վերլուծական գործակալությունը:

Ծրագիրն իրականացվել է ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: