ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԱՔՐԵՑԻՆ ՀՐԱԶԴԱՆԻ ԿԻՐՃԸ

Սեպտեմբերի 15-ին Երևանում Բրիտանական դեսպանատան աշխատակիցները միջազգային գործընկերների հետ միասին Հրազդանի կիրճում էին:

Let’s Do It World համաշխարհային շարժման “Մաքրենք Աշխարհը 2012” արշավի մաս կազմող և “ Մենք կարող ենք” շարժման կողմից իրականացվող “Հայաստանն առանց աղբի” կամավորական նախաձեռնության շրջանակում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները մաքրում էին Հրազդանի կիրճի Մանկական երկաթուղուն հարող հատվածը:

-Իհարկե մեկ այցելությամբ դժվար է ամբողջությամբ մաքրել Հրազդանի կիրճը,- ասաց Բրիտանական դեսպանատան աշխատակիցը,- սակայն սա լավ սկիզբ է և օրինակ ուրիշների համար, որ միանան մաքրման միջոցառումներին և ազատեն տարածքները աղբից: