
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ-ԿԱՆԱԴԱ. ՀԱՄԱՏԵՂ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մեծ Բրիտանիան մտադիր է արտասահմանում ստեղծել Կանադայի հետ համատեղ դիվանագիտական առաքելություններ: Խոսքը գնում է այն երկրների մասին, որտեղ Լոնդոնը և Օտտավա դեռևս չունեն դիվանագիտական ներկայացուցչություններ:
Համապատասխան համաձայնագիրը այսօր կստորագրեն Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը և նրա կանադացի գործընկեր Ջոն Բեյրդը:
Հետագայում նրանց կարող են միանալ Ավստրալիան և Նոր Զելանդիան:
24.09.2012