ԵՄ. “ԱՊԱԳԱՅԻ ՀԱՎԱՍԱՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ” ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՐ

ԵՄ-ն հետամուտ է լինելու «Ապագայի հավասար գործընկերություն» միջոցառման շրջանակում կանանց քաղաքական մասնակցության բարձրացմանը և տնտեսական գործունեության ակտիվացմանը:

Միջոցառումն իրականացվել է ՄԱԿ ԳԱ 67-րդ նստաշրջանի ընթացքում տեղի ունեցող հանդիպումների համատեքստում սեպտեմբերի 24-ին և հյուրընկալվել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից: Ելույթով հանդես է եկել ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական Հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը, որն իր խոսքում ընդգծել է, որ կանանց դերի և իրավունքների պաշտպանությունը ոչ միայն ԵՄ ներքաղաքական գերակայություն է, այլև ԵՄ և անցումային փուլում գտնվող երրորդ երկրների միջև համագործակցության կարևորագույն եզրերից մեկը:

26.09.2012