Սեպտեմբերի 26-ը Լեզուների եվրոպական օրն է

“Իմ լեզվի սահմաններն իմ աշխարհի սահմաններն են”
Լյուդվիգ Վիտգենշտեյն

Hola, Բարև կամ Bonjour!

Երեկ նշվեց Լեզուների օրը Եվրոպայում: Լեզուներ սովորելու կարևորությունն ընդգծելու նպատակով է, որ Եվրոպայի Խորհուրդը սեպտեմբերի 26-ը ընդունել է որպես Լեզուների եվրոպական օր: Այս օրն իրենից ներկայացնում է ԵԽ անդամ հանդիսացող պետությունների լեզուների տոնը: Այս տոնի հիմնական նպատակն է “բազմալեզվությունը”, այսինքն նպաստել Եվրոպայի հարուստ լեզվական և մշակութային բազմազանությանը, որը պետք է պահպանել և տարածել:

Եկեք այդ տոնի կապակցությամբ ևս մեկ անգամ կարևորենք հաղորդակցության ուժը և լեզուներ սովորելու կենսունակությունը: Շատ լեզուներ իմանալը հնարավորություն է ընձեռում մի շարք փակ դռների բանալիներ ձեռք բերել: Քաղաքական և հասարակական ակնառու գործիչ Նելսոն Մանդելան ասել է. “Եթե խոսում ես մարդու հետ այն լեզվով, որը նա հասկանում է, դու խոսում ես նրա գլխի հետ, իսկ եթե խոսում ես իր մայրենի լեզվով, դու խոսում ես նրա սրտի հետ:”

Գայա Սարգսյան