Ավելի քան 300 առաջատար մտածող եւ գործող մասնակիցները TEDxYerevan 2012-ի հետգնացին ՙփոփոխությաննընդառաջ՚

Սեպտեմբերի 29-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հյուրընկալվեց երրորդ TEDxYerevan կոնֆերանսը` իր շուրջը հավաքելով ավելի քան 300 առաջատար մտածողների այնպիսի բազմազան ոլորտներից, ինչպիսիք են ճարտարապետությունը, արվեստը, կրթությունը, ձեռնարկատիրությունը եւ մի շարք այլ բնագավառներ:

Այս տարի կոնֆերանսի խորագիրն էր «Փոփոխությանն ընդառաջ՚: TEDxYerevan 2012-ը բեմ բարձրացրեց 15 ոգեշնչող բանախոսների, ովքեր կիսեցին փոփոխությանը վերաբերող իրենց փորձն ու մտքերը տարբեր հարթություններում` այդ թվում անձնական, ինստիտուցիոնալ, սոցիալական եւ ազգային: Միջոցառման ընթացքում մի շարք հեռանկարներ ընդգծվեցին` սկսած հանրային առողջության եւ անձնական կենսակերպի դաշտում փոփոխություն մտցնելուցմինչեւ կարծիքների եւ մտածողության բազմազանության կարեւորությունը:

Kanjoya ընկերության հիմնադիր եւ ղեկավար Արմեն Բերջիկլին ներկայացրեց իրավիճակ, երբ փոփոխություն կատարելու ընտրություն չկա: Իր մոտ ընկերներից մեկի առողջական ծանր ախտորոշումն իմանալուց հետո Բերջիկլին սկսեց ստեղծել առցանց համայնքներ, որոնք կոչված էին հետազոտության եւ համագործակցության շնորհիվ  պահպանել հույսը: Հիմա էլ նրա տարերքն է ստեղծել այնպիսի գործեր, որոնք կմիավորեն մարդկանց` բարելավելու միմյանց կյանքը, ինչպես նաեւ գտնել նոր ձեւեր` տեխնոլոգիաները հուզական իրազեկման հասցնելու համար:

SarkissianMason ընկերության հիմնադիր եւ ղեկավար Պատրիկ Սարգսյանը խոսեց այն մասին, թե ինչպես պետք է մարտահրավեր նետել ու նվաճել փոփոխությունը: Սարգսյանը ցանկություն ունի վերստեղծել հայկական ինքնությունը եւ գտնել տեխնոլոգիաների միջոցով մարդկանց թրաֆիքինգը դադարեցնելու նորարար ձեւեր, ինչի համար 2012-ին հովանավորել է համաշխարհային մի դրամաշնորհ:

ՙԼույս՚ հիմնադրամի ղեկավար Ժաքլին Կարաասլանյանը օգնեց TEDx-ի մասնակիցներին կրթությունը կապել սոցիալական փոփոխության հետ: Կարաասլանյանը բացահայտեց փորձված ձեւեր, թե ինչպես պետք է ոգեւորել երիտասարդներին` մասնակցելու ապագայի կերտմանը: Իսկ առողջ ապրելակերպի կողմնակից Մադլեն Մինասյանը քննարկեց անառողջ սնվելու վտանգները:

TEDxYerevan2012-ը բեմ բարձացրեց նաեւ Հայաստանում մինչեւ հիմա ամենաերիտասարդ TEDx խոսնակին` 16-ամյա Մարկ Փափազյանին, ով տարբեր երկրներում ու մշակույթներում ապրելու եւ ճամփորդելու իր փորձի հիման վրա խոսեց փոփոխության հեռանկարի մասին: Խոսնակներից Կարեն Հակոբյանը ներկայացրեց յուրաքանչյուր առավոտը դիմավորելու հետաքրքիր մի ձեւ, իսկ Էմիլ Ասլանյանը եւ Սիմա Քաննինգհեմը զարգացրեցին փոփոխության հասկացությունը արվեստի եւ ստեղծարարության տեսանկյունից: Նույն ոգով` ճանաչված լուսանկարիչ Արա Օշականը խորհեց ինքնության վավերագրական պատկերման շուրջ:

Այս ամենին զուգահեռ`հայտնի ճարտարապետ Բեռնարդ Խուրին մասնակիցներին ծանոթացրեց խնդրահարույց միջավայրերում տեղ գտնող փոփոխություններին ու միջամտություններին: Ունենալով միջազգային հեղինակություն եւ ճարտարապետական դիզայնի էականորեն բազմազան պորտֆոլիո` Խուրին խոսեց կոնֆլիկտային միջավայրերում փոփոխության հնարավորության մասին, եւ թե ինչպես է այն ազդում հասարակության վրա:

Մասնակիցները հնարավորություն ունեցան խորհել այն մասին, թե ինչպես է փոփոխությունը ազդում հայ հասարակության վրա` որպես գլոբալ համայնքի մի մաս: Հաջողակ ձեռնարկատեր Դեյվիդ Բեքեթը ներկայացրեց, թե ինչպես Հայաստանում բնակվող ակտիվ հաճախորդների հասարակությունը կարող է փոխել սպասարկման ոլորտը երկրում, իսկ Սամվել Մարտիրոսյանը քննարկեց այն հարցը, թե ինչպես է սերունդների տարբերությունը ազդել կրթության վրա: Կոնֆերանսն ամփոփվեց Սեւան Կաբակյանի` Հայաստանի մասին ոգեշնչող պատմվածքով:

TEDxYerevan 2012-ը մատուցեց նաեւ մի հիանալի պարային պլաստիկ ներկայացում ՙՄիհր՚ թատրոնի կատարմամբ, ինչպես նաեւ հաղորդավար, երգիծաբան Սերգեյ Սարգսյանի անակնկալ բեմելըեւ TEDxKids@Yerevan 2012-ի մի քանի մասնակիցների հատուկ ելույթը:

Միջոցառմանն աջակցել են մի շարք կազմակերպություններ` այդ թվում պաշտոնական գործընկեր Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը, Սինոփսիսը, Ստորակետ ճարտարապետական ստուդիան, ABBYY-ն, Այռեքս Հայաստանը, Mojo ըմպելիքները, Green Dayօրգանական խանութը-ը, Inn Serenity յոգայի կենտրոնը, PanArmenian Photo-ն, JurJur ընկերությունը եւ ArmNews TV-ն:

TEDx-իմասին, x = անկախ հիմունքներով կազմակերպված միջոցառում`

TEDx-ը տեղական, ինքնակազմակերպվող միջոցառումների ծրագիր է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDx միջոցառումների ընթացքում կենդանի ելույթ ունեցող բանախոսների և TEDTalks տեսանյութերի ցուցադրման համադրումը ունկնդիրների միջև իմաստալից քննարկման և կապի առիթ է ստեղծում: TED կոնֆերանսներն ընդհանուր ուղղություն են տրամադրում TEDx ծրագրին, սակայն վերջիններս անկախ հիմունքներով են կազմակերպվում, որը ենթակա է որոշակի կանոնակարգման:

TED-իմասին`

TED-ը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որն առաջնորդվում է «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով:

TED կոնֆերանսների մասին հավելյալ տեղեկությունների համար այցելեք http://www.ted.com/registration կայքը:

TED-ին կարող եք հետևել Թվիթերում` http://twitter.com/TEDTalks, կամ Ֆեյսբուքում` http://www.facebook.com/TED