ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ

Ամեն տարի հոկտեմբերի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Երաժշտության միջազգային օրը (International Music Day), որը հաստատվել է ՅՈւՆԵՍԿՕ-ում Երաժշտոթյան միջազգային խորհրդի նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով տարածել երաժշտական արվեստը հասարակության բոլոր շերտերում և ազգերի միջև խաղաղության և բարեկամության իդեալները կյանքի կոչելու,մշակույթների զարգացման, փորձի փոխանակման և էսթետիկական արժեքների հանդեպ փոխադարձ հարգալից վերաբերմունքի ամրապնդման համար:

Երաժշտության օրն առաջին անգամ նշվել է 1975թ. հոկտեմբերի 1-ին:
Երաժշտությունն անմիջականորեն ազդում է մարդու զգայարանների վրա՝ հարստացնելով նրա զգացողությունները: