ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻՈՐԵՆ ՀԱՆՈՒՄ Է ՇԵՆԳԵՆԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՄՈՒՏՔԻ ՎԻԶԱՅԻ ՊԱՀԱՆՋԸ

2013 թ. հունվարի 1-ից Եվրամիության անդամ 27 պետությունների, ինչպես նաեւ անդամ չհանդիսացող, սակայն Շենգենյան դրույթները (Schengen Acquis) կիրառող 4 պետությունների (Իսլանդիա, Լիխտենշտեյն, Նորվեգիա եւ Շվեյցարիա) քաղաքացիները ՀՀ կարող են ժամանել առանց մուտքի վիզայի; ՀՀ արտգործնախարարության առաջարկով սույն որոշման նախագիծը ներառվել է ՀՀ կառավարության հոկտեմբերի 4-ի նիստի օրակարգում:

Ըստ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի՝ առանց մուտքի վիզայի Հայաստան ժամանելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են երկրում մնալ 180 օր՝ մեկ տարվա ընթացքում:

Նշենք, որ Հայաստանը ներկայում ԵՄ-ի հետ բանակցում է մուտքի վիզայի դյուրացման համաձայնագրի շուրջ՝ հետագայում ընդհանրապես մուտքի վիզաները հանելու նպատակով; Այդ համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Պարզեցված մուտք է նախատեսվում մի շարք կատեգորիաների ՀՀ քաղաքացիների համար՝ պաշտոնական պատվիրակության անդամներ, գիտնականներ, ուսանողներ,  լրագրողներ,  սպորտի եւ արվեստի գործիչներ, ԵՄ երկրներում օրինական բնակություն ունեցողների մերձավոր ազգականներ: Նախատեսվում է նաեւ նվազեցնել Շենգենի մուտքի վիզայի գինը` 35 եվրո, եւ այն անվճար դարձնել վերոհիշյալ կատեգորիաների, ինչպես նաեւ երեխաների ու թոշակառուների համար:

Միակողմանիորեն հանելով մուտքի վիզայի պահանջը՝ Հայաստանն ակնկալում է արագացնել դյուրացման համաձայնագրի կնքումը:

02.10.2012