ԱՆԴՐԵՅ ՏԱՐԿՈՎՍԿՈԻ ԵՎ ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎԻ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ

White Space ցուցահանդեսը ArtMost հիմնադրամի հետ համատեղ ներկայացնում է 20-րդ դարի հանճարեղ ռեժիսորներից Անդրեյ Տարկովսկու (1932 – 1986) և Սերգեյ Փարաջանովի (1924 – 1990) անձնական արխիվների ցուցահանդեսը, որը կրում է “Հայելի և Նուռ” անվանումը: Ցուցահանդեսը սկսվել է սեպտեմբերի 28-ին և նվիրված է Տարկովսկու ծննդյան 80-րդ տարեդարձին և Փարաջանովի հետ ունեցած նրա մեծ ընկերությանը:

Անդրեյ Տարկովսկին աշխարհի երբևէ լավագույն ռեժիսորներից մեկն է համարվում: նա հասցրե է ութ գեղարվեստական ֆիլմեր նկարահանել մինչ այն պահը, երբ իր կյանքը` քաղցկեղի պատճառով ընդհատվել է 54 տարեկան հասակում` 1986թ.-ին:

Սերգեյ Փարաջանովը Խորհրդային Միությունում առկա ամենախիզախ և հարուստ երևակայությամբ ռեժիսորներից էր: Ֆելինիի, Անտոնիոնիի և Տարկովսկու նման լեգենդները Փարաջանովին անվանել են “հանճար”, “հրաշագործ” և “վարպետ”:

Տարկովսկու և Փարաջանովի ընկերությունը սկիզբ է առել դեռևս 1970-ականների սկզբներին: Նրանք երկուսն էլ մեկմեկու վրաբերվում էին հանճարների պես:

02.10.2012