ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«Եվրոպական կամավորական ծառայություն» հանդիպում Հայաստանում – 2012»–ի շրջանակում «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ», «Այրուձի» հասարակական կազմակերպությունները և Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվաբանական համալսարանը հոկտեմբերի 7–ին՝ ժամը 18.00–ին կազմակերպում են բացօթյա համերգ և լուսանկարների ցուցահանդես «Սիրահարների այգում»՝ Մ. Բաղրամյան 21։

Համերգի հյուրերին կողջունի Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար՝ դեսպան Թրայան Հրիսթին։

Համերգը նվիրված է «Եվրոպական կամավորական ծառայություն» հանդիպում Հայաստանում – 2012»–ին, որն իրականացվում է Եվրամիության «Youth in Action» ծրագրի ֆինանսական աջակցությամբ։

Երիտասարդները հնարավորություն կունենան՝ վայելելու «ANOTHER STORY» և «EXODUS» խմբերի ռոք և ռեգգի երաժշտական կատարումները։

Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են Եվրոպական կամավորական ծառայության (EVS) ծրագրերով, հնարավորություն կունենան ծանոթանալ և տեղեկություններ ստանալ նախկին կամավորներից։

«Եվրոպական կամավորական ծառայություն»–ը երիտասարդներին եզակի հնարավորություն է ընձեռում՝ Եվրամիության երկրներում և դրանցից դուրս իրականացնել կամավորական աշխատանքներ։ Այսպիսով, այն նպատակ ունի՝ երիտասարդների մեջ զարգացնելու համերաշխություն, փոխըմբռնում և հանդուրժողականություն՝ այս կերպ նպաստելով Եվրամիությունում սոցիալական համախմբվածության ամրապնդմանը և խրախուսելով երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը։ «Եվրոպական կամավորական ծառայության» ծրագրերն իրականացվում են Եվրամիության «Youth in Action»–ի ֆինանսական աջակցությամբ։ Հայաստանում ավելի քան 20 կազմակերպություններ իրականացնում եմ «Եվրոպական կամավորական ծառայության» ծրագրեր։

06.10.2012