Թռի՞չք դեպի ժողովրդավարություն, թե՞ նահանջ Եվրոպայից

Ժողովրդվարություն կամ էլ ժողովրդի իշխանություն՝ ընտրված ժողովրդի կողմից և գործող հանուն ժողովրդի։ Այս գաղափարն է այսօր ընկած աշխարհի կառուցման կամ վերակառուցման հիմքում։ Ասել, որ այն կատարյալ գործում է աշխարհի որևէ, թեկուզ «ամենաժողովրդավար» երկրում, իհարկե, հնարավոր չէ։ Սակայն հենց այս գաղափարն է դրված եվրոպական արժեհամակարգի հիմքում և նրան են ծառայում, կամ նրա քողի ներքո են մշակվում ու կյանքի կոչվում, համաշխարհային կարևորութան մի շարք ծրագրեր։

Երկրի ժողովրդավար լինելու հիմնական ցուցանիշներից մեկն էլ ընտրություններն են՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և երկրի ապագայի վրա ազդելու իրավունքի իրացումը։ Իսկ ժողովրդավարական կերպով ընդդիմությանը իշխանության փոխանցումը ժողովրդավարության «վերին պիլոտաժ է»։ Զարմանալի չէ, որ մեր հարևան և ԱլԳ անդամ երկիր Վրաստանում վերջին ընտրություններն այդքան մեծ աղմուկ բարձրացրին աշխարհում։

Վրաստանում տեղի ունեցավ մի բան, որն աննախադեպ էր հետխորհրդային տարածքում, առավել ևս  եթե հաշվի առնենք երկրի հեղափոխական անցյալը։ Երկիրը տեսանելի առաջընթացի բերած նախագահի օրոք խորհրդարնաում նրա կուսակցությունը պարտություն կրեց՝ կառավարություն ձևավորելու իրավունքը զիջելով մեկ տարվա պատմություն ունեցող ընդդիմադի ուժին, որը շատերը նույնիսկ դժվարանում են քաղաքական ուժ անվանել։

Առավել հետաքրքիր է այսօր Վաստանի ապագայի հարցը։ Անշուշտ, նման հաջողությունն ընտրություններում (չնայած դրանք թափանցիկ ու եվրոպական ստանդարտներին համապատասանող լինելուց բավական հեռու են) հիացմունք է առաջացրել Եվրոպայում և ԱլԳ հիմնական «Ավելին ավելիի դիմաց» սկզբունքի հաատեքստում Վրաստանին մեծ դիվիդենտներ է խոստանում մոտ ապագայում։ Այլ  հարց է, թե ուր կորոշի գնալ Վրաստանը։ Արդյոք կպահպանվե՞ն ամեն քայլափոխի հանդիպով ԵՄ դրոշները, թե՞ աննկատելիորեն վայր կիջեցվեն՝ ակնկալելով Ռուսաստանի հետ հարաբերությունների նոր որակական մակարդակ։ Մյուս կողմից, բարեկամությունը Ռուսաստանի հետ կարող է բացասաբար ընկալվել Արևմուտքի կողմից և զրկել մեր հարևանին բազում առավելություններից։

Եկեք, սակայն, չմոռանանք, որ քաղաքականության մեջ խաղային տեսությանը տրվող դերն այսօր շատ մեծ է, և չի բացառվում նոր իրավիճակի խաղ լինելը՝ առկա խնդիրների լուծման նոր հանարվորությունների բացելու միտումով։

Այնուամենայնիվ, մեր հարևանը, ինչպես և մենք, որդեգրել է եվրաինտեգրման ճանապարհը և հաստատակամորեն առաջ է շարժվում՝ կյանքի կոչելով ինտեգրման ռևոլյուցիոն ուղին, որի երկարատև արդյունավետության մասին երկար կարելի է վիճել։

Աննա Կարապետյան