“ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱ” ՀԿ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Հաշվետվությունը ներկայացված է 03.09.2012թ. “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ հերթական ժողովին

(Վերստուգիչ հանձնաժողովի դրական եզրակացությամբ

միաձայն ընդունվել և հաստատվել է ժողովի կողմից)

/հաշվետու ժամանակաշրջան` 01.07.2010 – 30.06.2012թթ./

 “Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ գործունեության հաշվետվություն

01.07 – 31.12.2010թ.

1. 01.09.2010 – 30.11.2010թ. -“Արտաքին քաղաքական օրակարգի լուսաբանում” ծրագիր (“Տեղեկատվական-վերլուծական և հասարակայնության հետ կապերի կենտրոն” ՊՈԱԿ-ի աջակցությամբ): Ծրագրի արժեքը` 3.260.000 ՀՀ դրամ:

01.01 – 31.12.2011թ.

1. 01.03.2011–29.12.2011թ. – “Ղազախստան` ավելի մոտ Հայաստանին” ծրագիր (Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ): Ծրագրի արժեքը` 13.614.075 ՀՀ դրամ (հաշվված է միջին փոխարժեքով):

2. 01.10.2011 – 30.06.2012 – “Միասին” ծրագիր“ (Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ): Ծրագրի արժեքը` 6.076.200 ՀՀ դրամ (հաշվված է միջին փոխարժեքով) :

01.01 – 30.06.2012թ.

1. 01.10.2011 – 30.06.2012 – “Միասին” ծրագիր“ (Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ): Ծրագրի արժեքը` 6.076.200 ՀՀ դրամ (հաշվված է միջին փոխարժեքով) :

2. 05.06.2012 – 05.09.2012 – “Երիտասարդության ձայնը” ծրագիր (“Երտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն” ՊՈԱԿ-ի աջակցությամբ): Ծրագրի արժեքը` 500.000 ՀՀ դրամ:

3. 01.02.2012 – 30.12.2012 – “Ղազախստան` բազմամշակույթ և յուրօրինակ” (Հայաստանում Ղազախստանի դեսպանատան աջակցությամբ): Ծրագրի արժեքը` 13.855.050 ՀՀ դրամ (հաշվված է միջին փոխարժեքով): Ծրագիրն ընթացքի մեջ է:

Նշենք նաև, որ կազմակերպության անդամները մասնակցել են բազմաթիվ սեմինարների, դասընթացների, աշխատանքային հանդիպումների ու համաժողովների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ֆինանասական մուտքերն ապահովվել են ըստ վերը նշված ծրագրերի և անդամների կողմից վճարված անդամավճարների, իսկ ելքերն` ըստ ծրագրերով նախատեսված, ինչպես նաև կազմակերպության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով կատարված ծախսերի:

“Եվրոպական ինտեգրացիա” ՀԿ ֆինանսական մուտքերի և ելքերի ընդհանրական պատկերը ներկայացվում է ստորև`

Հաշվետու ժամանակահատված Մուտքեր ՀՀ դրամով  Ելքեր ՀՀ դրամով
1. 01.07.2010-31.12.2010 3 260 000 3 334 965
2. 01.01.2011-31.12.2011 18785151 17 585 972
3. 01.01.2012-30.06.2012 16 570 156,90 13145015,09

Սույն հաշվետվությունը ներկայացված է նաև “Արմեդիա” տեղեկատվական, վերլուծական գործակալության էլեկտրոնային կայքում` հաշվետվության հրապարակայնորեն մատչելի լինելն ապահովելու նպատակով:

04.09.2012թ.