ԵՄ-ՅՈՒՆԵՍԿՕ ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի, Եվրոպական միության Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Աշթոնի և Զարգացման հանձնակատար Անդրիս Փիլբագսի միջև մի նոր պայմանագիր կնքվեց, որը կխթանի Եվրոպական Միության (ԵՄ) և Միացյալ Ազգերի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) միջև համագործակցությունը և երկխոսությունը, և կնպաստի տեղեկությունների և լավագույն փորձի փոխանակմանը:
Համաձայնության պայմանագիրը նշում է հստակ, ռազմավարական գերակայություններ և քաջալերում ընդլայնվող երկխոսություն երկու կազմակերպությունների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում՝  կրթություն, մշակույթ, գիտություն և տեխնոլոգիաներ, ծովային քաղաքականություն և արտահայտման ազատություն:
Այս գործընկերությունը ընդլայնված հնարավորություններ կառաջարկի՝ ուղղված տեղական, տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին ԵՄ պատվիրակությունների և ՅՈՒՆԵՍԿՕ գրասենյակների և մասնագիտացված հաստատությունների միջև երկխոսության միջոցով:
Այս համաձայնագիրը հիմնված է ԵՄ – ՅՈՒՆԵՍԿՕ երկարատև համագործակցության վրա: Երկու կառույցներն էլ խթանում են մարդու իրավունքների պաշտպանությունը և հիմնարար ազատությունները, որպես կայութնության և զարգացման հիմնաքարեր:
09.10.2012