“ՔԱՂԱՔԱՊԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ” ՀԵՏ-ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Մի քանի ամիս առաջ “Քաղաքապետների համաձայնագիր” գրասենյակի նախաձեռնության (CoMO) նոր մասնաճյուղ է բացվել Եվրոպական հանձնաժողովի Համագործակցության և զարգացման գլխավոր տնօրինության ֆինանսական օժանդակությամբ՝ աջակցելու Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության տարածաշրջանի քաղաքներին կայուն էներգետիկայի քաղաքականության կառուցման գործում:

Այս նոր մասնաճյուղը, որը հաճախ անվանվում է “CoMO EAST”, կոչված է աջակցելու հետ-Խորհրդային երկրների  տեղական և տարածաշրջանային իշխանություններին որդեգրելու “Քաղաքապետների համաձայնագրի” մասնակցող կայուն էներգետիկայի կառավարման մոտեցումները: Սա հնարավորություն կտա զգալի առաջընթաց ունենալ այնպիսի մի տարածաշրջանում, որտեղ էներգիայի խնայման հարցերը քաղաքական օրակարգի գերակայությունների շարքին չեն պատկանում, քաղաքացիական ներգրավվածությունը այնքան էլ ակտիվ չէ, իսկ տեղական իշխանությունները հաճախ կայուն էներգետիկայի ռազմավարության արդյունավետ իրագործման կարողությունների և փորձագիտության պակաս ունեն:

“Քաղաքապետների համաձայնագրի” ռուսալեզու մի նոր կայքէջ է բացվել՝ տարածաշրջանի կարիքները ավելի լավ հոգալու համար:

Այս նախաձեռնությունը ստեղծվել է 2008թ:  ԵՄ անդամ երկրների ավելի քան 3,000 քաղաք և մի շարք հարևան երկրների քաղաքներ ստորագրել են Համաձայնագիրը՝ ներկայացնելով  144 մլն ավել ժողովուրդ:

Կայքէջի ռուսերեն տարբերակին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

10-10-2012