ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման ծրագիր

Ամերիկյան խորհուրդների հայաստանյան գրասենյակը օրենսդիր ոլորտում աշխատող մասնագետներից մինչեւ 2012 թվականի հոկտեմբերի 31-ը ընդունում է օն-լայն հայտեր ԱՄՆ-ում մասնագիտական կատարելագործման փոխանակման կարճաժամկետ ծրագրին մասնակցելու համար:

LFP-ն հնարավորություն է ընձեռում Հայաստանի,Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի խոստումնալից երիտասարդ մասնագետներին ծանոթանալու եւ գործնական փորձ ձեռք բերելու ԱՄՆ-ի կառավարական մարմիններում:

Դիմորդները պետք է իրենց հայտ-դիմումները ներկայացնեն օն-լայն` https://ais.americancouncils.org հասցեով մինչեւ 2012թ. հոկտեմբերի 31-ը:

Ծրագրին դիմելու գործընթացի եւ մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ LFP ծրագրի վեբ կայքից http://lfp.americancouncils.org/