ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԸ՝ ԵՄ-ին. ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ ՏԱՐԲԵՐ ԵՆ

Հայտնի է դարձել Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը՝ մայրցամաքը միավորելու հարցում ունեցած պատմական նշանակության համար։ Մրցանակը ստացել է Եվրոպական Միությունը: Միջոցառումն անցկացվել է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկած Նոբելյան 111-րդ շաբաթվա շրջանակներում:

Միջոցառման կազմակերպիչները հայտնում են, որ ԵՄ-ն այդ մրցանակին է արժանացել Եվրոպայում ժողովրդավարության զարգացման և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տարածաշրջանի երկրների միջև խաղաղության գործընթացում գրանցած հաջողությունների շնորհիվ: Հայտարարության մեջ ասված է, որ ԵՄ-ն հանդիսանում է «եղբայրություն ազգերի միջև»: «ԵՄ-ն օգնել է պատերազմների մեջ ներգրավված Եվրոպա աշխարհամասը վերածել խաղաղությամբ լեցուն աշխարհամասի»:

ԵԽ-ի խոսնակ Մարտին Շուլցը արդեն արձագանքել է Նոբելյան հանձնաժողովի որոշմանն ասելով, որ «շատ շոյված է»:

Սակայն, մրցանակը քննադատության է արժանացել բրիտանացի եվրասկեպտիկների կողմից: Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության պատգամավոր Նայջըլ Ֆարաժն ասել է. “Սա ցույց է տալիս, որ նորվեգիացիները լավ հումորի զգացում ունեն”: Իսկ մեկ այլ բրիտանացի պատգամավոր նշել է. “Եթե սա է խաղաղության սահմանումը, ապա նոր բառարան ստեղծելու  ժամանակն է եկել”:

Սա արդեն 24-րդ անգամն է, որ Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվում է կազմակերպության եւ ոչ՝ անձի:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում և Օսլոյում։ Դեռ պարզ չէ, թե ով պետք է ստանա մրցանակը Օսլոյում: Յագլանդն ասել է, որ ԵՄ կառույցները պետք է որոշեն, թե ով կստանա ոսկե մեդալը: Մեկ ակնհայտ թեկնածու է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը:

Այս մրցանակը շնորհվում է հեղինակավոր գիտական հայտնագործությունների, մշակույթի ոլորտում ներդրումների, հասարակության զարգացմանը նպաստելու համար։

12.10.2012