“Տրամաբանական կառուցվածքը որպես ծրագրի պլանավորման և իրականացման արդյունավետ գործիք” ներածական դասընթաց

Դասընթացի նկարագիրը Տվյալ դասընթացը հասցեագրված է այն կազմակերպություններին և անհատներին, որոնք ցանկանում են բարելավել եւ զարգացնել ծրագրի տրամաբանական կառուցվածքի մշակման իրենց հմտությունները: Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան հետևյալ թեմաների հետ. Տրամաբանական կառուցվածքը` որպես պլանավորման, իրականացման և մոնիտորինգի գործիք, Տրամաբանական կառուցվածքում՝ նպատակի, արդյունքների և միջոցների
ձևակերպումը, Ցուցանիշների և թիրախների սահմանումները, Ստուգման մեթոդների տեսակները և սահմանման մոտեցումները: Նախատեսվում են բաժանվող նյութեր դասընթացի թեմաների համառոտ բովանդակությամբ, քննարկվող նյութերի կոնկրետ օրինակներ, տրամաբանական կառուցվածքի մշակման քայլերի շուրջ պրակտիկ առաջադրանքների կատարում, խմբային քննարկումներ և այլն: Դասընթացը կվարի Դիանա Տեր-Ստեփանյանը, որն ունի ինչպես տարբեր ծրագրերի տրամաբանական կառուցվածքների անմիջական մշակման, այնպես էլ այդ ոլորտում տարբեր կազմակերպություններին խորհրդատվությունների տրամադրման բազմամյա փորձ: Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն մասնակցության հավաստագրեր:

Տևողությունը և վայրը

Դասընթացը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11.00-15.30-ը, Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի (ՔԶՀՀ) գրասենյակում, Պռոշյան 11/5 հասցեով: Դասընթացի արժեքը և գրանցման կարգը Դասընթացի արժեքը 10000 դրամ է՝ առանց ԱԱՀ (12000 դրամ՝ ԱԱՀ-ով), ներառյալ բաժանվող նյութերը և սուրճի ընդմիջումները: Նույն կազմակերպությունից երկու և ավելի անձանց մասնակցության դեպքում կտրամադրվի զեղչ`10% չափով յուրաքանչյուր հաջորդ մասնակցի համար:Դասընթացին գրանցվելու համար խնդրում ենք լրացնել և ուղարկել գրանցման ձևը training@cdpf.am հասցեով մինչև հոկտեմբերի 18-ը: