ԲԵԼԳԻԱ. ՖԼԱՄԱՆԴԱՑԻ ՆԱՑԻՈՆԱԼԻՍՏՆԵՐԸ ՏՈՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Բելգիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ են տարել ֆլամանդական նացիոնալիստները, նրանք առավելության են հասել երկրի` մեծությամբ երկրորդ տնտեսական կենտրոնում՝ Անտվերպենում: “Նոր ֆլամանդակամն ալյանս”-ը (NVA) հավաքել է 38%, և կուսակցության առաջնորդ Բարտ դե Վեվերը կնշանակվի Անտվերպենի քաղաքապետ:

Վեվերը հանդես է եկել հայտարարությամբ, որով խոստացել է ֆլամանդացիներին տալ իրենց երազած կառավարությունը բոլոր մակարդակներում, նա կոչ է արել երկրի վարչապետ Էլիո դի Ռուպոյին և բոլոր ֆրանկոֆոն քաղաքական գործիչներին իրենց հետ միասին պատրաստվել ֆեդերատիվ ընտրություններին:

Երկրի վարչապետն, իր հերթին,

ճանաչել է NVA-ի հաղթանակը, սակայն, նշել է, որ տեղական և ֆեդերատիվ ընտրությունների միջև կապ չկա: Նա հրաժարվել է բանակցություններ վարել ֆլամանդացիների հետ երկիրը կոնֆեդերացիա դարձնելու նրանց պահանջի շուրջ:

Հիշեցնենք, որ Բելգիան երկար ժամանակ է քաղաքական ճգնաժամ էր ապրում, և չէր հաջողվում միասնական կառավարություն ձևավորել: Կառավարությունն ի վերջո ձևավորվեց, իսկ Էլիո դի Ռուպոյը ստանձնեց վարչապետի պաշտոնը միայն 2011թ. դեկտեմբերին:

15.10.2012