ԹԵՅԱԽՄՈՒԹՅՈՒՆ ՋԵՐՈՄ ՄՈՆԱՀԱՆԻ ՀԵՏ

Բրիտանական խորհուրդը հոկտեմբերի 25-ին ժամը 14.00-ին ArtBridge սրճարանում լրագրողների համար կազմակերպում է “Թեյըմպում Ջերոմ Մոնահանի հետ” հանդիպում- քննարկումը:

Բրիտանացի լրագրող և ուսուցիչ Ջերոմ Մոնահանը թեյի սեղանի շուրջ կհանդիպի լրագրողների հետ և կանցկացնի “Ճշմարտություն և լրատվամիջոցներ” աշխատանքային քննարկում-հանդիպումը: Նրա ուշադրության կենտրոնում կլինեն բրիտանական մամուլի լեզվի առանձնահատկությունները, նա կխոսի այն զարգացումների և հարցերի շուրջ, որոնք այսօր իրենց ազդեցությունն են թողնում ՄԹ-ի լրագրության վրա: Այնուհետև տեղի կունենա քննարկում և հարցուպատասխան:

Ջերոմ Մոնահանն անգլերենի մասնագետ է և ուսուցիչ: Նա դասընթացներ է անցկացրել անգլերենի, ԶԼՄ-ների ուսումնասիրության և անգլերենի ուսուցանումն արվեստի միջոցով թեմաներով: 1999 թվականից ի վեր ազատ լրագրող է, ուսուցիչ և դասընթացավար` միաժամանակ շարունակելով կազմել դպրոցի աշխատակազմի և աշակերտների համար նախատեսված դասընթացներ:

Նրա դասընթացները նվիրված են եղել նաև ելույթների կազմմանը,ստեղծագործ շարադրմանը: Ջերոմ Մոնահանը հատուկ ուշադրություն է դարձնում անգլերենի ուսուցանմանը թատերարվեստի, նկարչության և երաժշտության միջոցով:

 17.10.2012