
ԵՂԻՍԱԲԵԹ II-Ը ՍՊԱՍԱՎՈՐ Է ՓՆՏՐՈՒՄ ՀԱՄԱՑԱՆՑԻ ՄԻՋՈՑՈՎ
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը սպասավոր է փնտրում համացանցի միջոցով, որը կունենա հնաոճ և թանկարժեք իրերը խնամելու հմտություններ և տարվա մեջ երեք ամիս Լոնդոնի սահմաններից դուրս աշխատելու հնարավորություն:
Բուքինգհեմյան պալատում առաջարկվող աշխատանքը, մասնավորապես, իրենից ենթադրում է “բարձրակարգ մաքրություն և հյուրերի սպասարկում”:
Սպասավորի աշխատանքը շաբաթվա կտրվածքով կազմում է 40 ժամ, սակայն չի բացառվում պարտականությունների լրացուցիչ կատարում:
Սկզբնական աշխատավարձը տարեկան կկազմի 14,2 հազար ֆունտ սթերլինգ (22,7 հազար դոլար): Ընդ որում՝ սնունդը և բնակության վայրն ապահովում է գործատուն:
22.10.2012