Մոցարտի երաժշտության ուժն ու առեղծվածը

Ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականների, բժիշկների և հոգեբանների անկախ ուսումնասիրություններն ապացուցում են, որ ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի (1756-1791) երաժշտությունը, համեմատած մյուս բոլոր կոմպոզիտորների ստեղծագործությունների հետ, մարդկանց վրա ամենաուժեղ ազդեցությունն է ունենում: Հարց է ծագում. իսկ ո՞րն է մարդու վրա ունեցած բուժիչ էներգիայի այն համընդհանուր ազդեցության գաղտնիքը, որն առկա է Մոցարտի երաժշտության մեջ:

Ստանդարտ “IQ-թեստերը” հենց Մոցարտի երաժշտությունը լսելուց հետո մարդկանց մոտ գրանցում են ինտելեկտի իրական բարձրացում: Ինչպես ապացուցել են եվրոպացի գիտնականները, հենց Մոցարտի երաժշտությունն է բարձրացնում առանց բացառության բոլոր մարդկանց մտավոր կարողությունները, ովքեր լսում են այդ երաժշտությունը:

Մոցարտի երաժշտությունը մեծ ազդեցություն ունի մի շարք լուրջ հիվանդությունների բուժման հարցում, սրանց շարքին դասվում է նաև էպիլեպսիան: Շվեդիայի հիվանդանոցներում ծննդաբերել պատրաստվող մայրերին խորհուրդ են տալիս լսել Մոցարտի գրած երաժշտությունը, քանի որ շվեդ բժիշկները վստահ են, որ հենց դա է օգնել երկրում կտրուկ կրճատել վաղ տարիքում երեխաների մահացության աստիճանը:

Համաշխարհային մակարդակի հեղինակավոր մասնագետների պնդմամբ մոցարտի երաժշտությունն օգնում է ազատվել ցանկացած հոգեկան խնդիրներից, բարելավում է խոսքը և լսողությունը:

Մոցարտի արվեստի մեծ երկրպագուներից է նաև հայտնի բժիշկ Ալֆրեդ Թոմատիսը (Ֆրանսիա, Փարիզ): Նրա հիվանդներից մեկը եղել է երիտասարդ Ժերար Դեպարդյեն՝ ֆրանսիացի ապագա հանրահայտ կինոդերասանը: Այն ժամանակ՝ XX դարի 60-ականների կեսերին, երիտասարդ և դեռևս անհայտ դերասանը եկել էր գերելու Փարիզը, և ուներ բոլոր հնարավորությունները դրա համար, եթե նրան չխանգարեին խոսքի և հիշողության հետ կապված լուրջ խնդիրները: Ա. Թոմատիսը Ժերարի հենց առաջին բժշկական հետազոտության ժամանակ նկատեց, որ նա լուրջ խնդիրներ ունի՝ կապված աջ ականջի հետ, և խորհուրդ տվեց նրան առաջիկա ամիսների ընթացքում օրական երկու ժամ լսել Մոցարտ: Երաժշտական թերապիայի այդ ինքնուրույն դասընթացների արդյունքը պարզապես հիասքանչ էր: Ժերար Դեպարդյեն լիովին և ընդմիշտ ձերբազատվեց աջ ականջի թերություններից, կակազելուց և հիշողության հետ կապված խնդիրներից, ինչն էլ նրան թույլ տվեց հետագայում դառնալ համաշխարհայիան մակարդակով հռչակավոր կինոդերասան:

Ողջ աշխարհին է հայտնի այն դեպքը, երբ Մոցարտի երաժշտությունը բառացիորեն կյանք է “նվիրել” մի մարդու: 78-ամյա ծանր հիվանդ մարշալ Ռիշելյե Լուի Ֆրանսուա դե Վինրոն, ով արդեն մահվան շեմին էր, իր ակնհայտ և անխուսափելի վախճանից մի քանի րոպե առաջ խնդրել է կատարել իր վերջին ցանկությունը: Նա ուզում էր, որպեսզի իր մոտ նվագեն Մոցարտի իր սիրելի կոնցերտը: Երաժշտության հնչելուց պահեր անց մարշալի հետ իսկական հրաշք կատարվեց: Մահը նահանջեց, և նա շրջապատողների աչքի առաջ սկսեց ապաքինվել: Արդյունքում, նա, բացարձակապես առողջանալով, ապրեց ևս 14 տարի՝ մահանալով 92 տարեկան հասակում:

Արմինե Հարությունյան

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

“Եվրոպական ինտեգրացիա” հասարակական կազմակերպությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մեկնարկում է “Երիտասարդության ձայնը” ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ուրախ կլինենք ընդունել ծրագրին մասնակցության հայտեր: Ծրագրի շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ արտաքին քաղաքական թեմաներով (հայկական պետությունների արտաքին քաղաքական դիրքորոշումներ, շահեր, տեսակետներ, և մոտեցումներ, ղարաբաղյան խնդիրը միջազգային կառույցներում, բանակցային գործընթաց. տրամաբանություն և հեռանկարներ, եվրաինտեգրում, եվրոպական իրավական, քաղաքական համակարգ և տեղայնացման խնդիրներ, եվրոպական արժեհամակարգ, մարդու իրավունքներ… կարդալ մանրամասն>>